Ներքին 2 տարի առաջ - 16:17 15-07-2024

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ առանց հայ պաշտոնյաների ուղեկցության

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի ընթացքում ոչ մի հայ պաշտոնյա պատվիրակությանը չի ուղեկցել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդգար Ղազարյանը և հրապարակել լուսանկար, որը վերցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։

Այսպիսով՝ ՀՀ իշխանություններն անուղղակի ցույց են տալիս իրենց անտարբերությունը Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հուլիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Զեյան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է