Մամուլ 2 տարի առաջ - 07:23 13-07-2024

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանը երեկ արտահերթ նիստով ավարտեց գարնանային նստաշրջանը. իսկ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ից:

ՔՊ-ից մեզ հայտնեցին, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ նիստեր չեն լինի, ուստի կարող են հանգիստ խղճով արձակուրդի մեկնել:

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար սա ԱԺ վերջին նստաշրջանն էր. վերջինս հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին։

Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու. նրա ագրեմանը ռուսական կողմը դեռ մայիսին էր հաստատել: Հիմա, կարելի է ասել, գնդակը Հայաստանի դաշտում է:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեսպանին նշանակում և հետ է կանչում հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Ինչպես մեզ փոխանցեցին, արդեն սեպտեմբերին պաշտոնապես կլինի Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի նշանակման հրամանը:

Ի դեպ, օրենքի պահանջով` Գուրգեն Արսենյանը, պետք է մանդատը վայր դնելուց զատ, նաեւ դադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցություն»-ում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում

Ձեզ գուցե հետաքրքրի