Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:49 09-12-2023

Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Գուրգեն Արսենյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հարուցված վարույթը, պարզեց, որ Գուրգեն Արսենյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2016 թվականից հանդիսանում է «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ 100% բաժնետեր, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ 100% բաժնետեր։ Ըստ Գուրգեն Արսենյանի կողմից 2021 թվականի գույքի, եկամուտերի, շահերի եւ ծախսերի տարեկան հայտարարագրում ներկայացրած տվյալների՝ Գուրգեն Արսենյանը հանդիսանում է «Վ-կրեդիտ 24» ՍՊԸ 13 % բաժնետեր։

Վարույթը հարուցվել է այն պատճառով, որ ՔՊ-ական Արսենյանը հայտարարագրային «Յունիքորն Գրուպ» ՓԲ եւ «Վ-կրեդիտ-24» ՍՊ ընկերություններում բաժնեմասնակցության, ինչպես նաեւ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել։ Հավելենք նաեւ, որ պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման եւ հրաժարվել առեւտրային կազմակերպություններում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից։

Նա պարտավոր է նաեւ ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնից։ Սույն վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներից, մասնավորապես՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից պարզաբանմամբ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Գուրգեն Արսենյանի կողմից «Յունիքորն Գրուպ» ՓԲ, «Յունիքորն Սերվիս» ՍՊ, «Վ-կրեդիտ-24» ՍՊ ընկերություններում ունեցած բաժնեմասերը 2021 թվականի հունիսի 20-ին 5 տարի ժամկետով հանձնված են եղել հավատարմագրային կառավարման։ Գուրգեն Արսենյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։

Չնայած այս ամենին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացված անհամատեղելիության պահանջները։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան