Ներքին 2 տարի առաջ - 20:55 11-07-2024

Հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները վճռելու են այս պայքարի տրամաբանական ու հաղթական ավարտը

«Փողոցային պայքարը միակ եղանակ չէ։ Այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում, քան կարող ենք պատկերացնել։ Առաջինը՝ մարդկային ուժի հավաքագրման իմաստով։ Ես շատ հաճելիորեն զարմացած եմ, թե ինչքան մարդ տարբեր ոլորտներից թե՛ դրսից, թե՛ ներսից ներգրավված են այս շարժման մեջ։ Իմ գնահատմամբ՝ շատ ավելի մեծ ընթացք է տեղի ունենում հիմա, քան մենք կարող էինք տևապես գտնվել փողոցում։ Բայց Հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները վճռելու են այս պայքարի տրամաբանական ու հաղթական ավարտը»,-այս մասին լրագողների հետ զրույցում Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը շեշտեց, որ այս շարժման, պայքարի գեղեցկությունն այն է, որ կլինեն ներգրավվողներ և կլինեն լքողներ։

«Մարդիկ, ովքեր էլ ավելի հաստատակամ, հավատքով ու համոզմունքով են և մարդիկ, ովքեր հուսախաբված են, բայց վստահ եմ, որ այդ հուսախաբվածներն էլ ճիշտ ժամին հետ կգան»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ