Ներքին 2 տարի առաջ - 14:00 11-07-2024

Զորացրման օրը ավտովթարի հետևանքով մահացած և վիրավորված զինվորները Մեղրիի զորամասում էին ծառայում․ մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Զորացրված զինվորներին տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 3-ը՝ վիրավորվել։

Oragir.News-ի տեղեկություններով զինծառայողները ծառայում էին Մեղրիի N զորամասում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ 3 վիրավորից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Դեպքը եղել է Սպանդարյան ջրամբարի մոտակայքում։ Ավտոմեքենայում եղել են վարորդը և 4 զինծառայող, որոնք զորացրվել և տուն էին վերադառնում։ Մահացել է վարորդը և զինվորիներից մեկը։ Մյուս 3 զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- հայտնեց մեր աղբյուրը։



Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կա 2 զոհ, 3 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել Գորայքի հատվածում՝ Սպանդարյան ջրամբարի մոտ։

Oragir.News-ը ներկայացնում է նաև ողբերգական վթարից կադրեր, որոնցում երևում է, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ձորում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց