Ներքին 2 տարի առաջ - 15:08 10-07-2024

Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ

Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ, որոնց ձեռքբերումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ` «Հայաստանի Հանրապետությունում 2019 - 2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում։

Կենդանիները ձեռք են բերվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս-2» ծրագրի շահառու ֆերմերների համար, որոնք այս տարվա հունիս ամսին այց են կատարել Ֆրանսիա, ծանոթացել աշխարհի ամենամեծ և ամենանորարարական մոնբելյարդ ցեղի բուծման ծրագիրն իրականացնող «Կուպեքս Մոնբելյարդ» ընկերության գործունեությանը, այս խոշոր եղջերավոր կենդանիների պահման առանձնահատկություններին և ընտրել երինջներին։

«Այս ցեղն առանձնանում է բարձր մթերատվությամբ, վարում է արոտային կենսակերպ և դիմակայուն է Հայաստանի բնակլիմայական պայմաններին։

Սա ռազմավարական ներդրում է՝ ուղղված Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկական որակի և արտադրողականության բարելավմանը»,- ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը