Ներքին Խոսք Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 04-07-2024

Օրակարգ. Քանի դեռ ունենք ռուսամետ ընդդիմություն, արևմուտքն աջակցելու է Փաշինյանին. Իզաբելլա Աբգարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Իզաբելլա Աբգարյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Սրբազան շարժման, մայրաքաղաքում առկա խնդիրների, դրանց լուծումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց՝ քանի դեռ Հայաստանում առկա է ռուսամետ ընդդիմությունը, արևմուտքը շարունակելու է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ «Արևմուտքում մտավախություններ կան, որ Հայաստանում կարող է իշխանության գալ Ռուսաստանը։ Բնականաբար ոչ մի արևմտյան երկիր նման բան չի ուզի։ Քանի դեռ մենք ունենք ռուսամետ ընդդիմություն, այո՛ մենք կունենանք իշխանություն, որը կունենա արևմուտքի աջակցությունը, իր արածների վրա աչք կփակեն»,- կարծում է նա։

Իզաբելլա Աբգարյանը նաև նշեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թքած ունի իրեն չընտրած քաղաքացիների վրա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.






Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող