Ներքին 2 տարի առաջ - 20:26 28-06-2024

Գետամեջ գյուղում տեղի է ունեցել սողանք

Հունիսի 28-ին, ժամը 11։07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ապրիլ ամսից սկսած Պտղնի գյուղի Այգեգործական 5-րդ փողոցի բնակելի տներից Գետամեջ գյուղի 13-րդ փողոցի ուղղությամբ աստիճանաբար ակտիվացել է սողանք, ինչի հետևանքով Գետամեջ գյուղի 13-րդ փողոցի ճանապարհի մոտ 50 մ հատվածում առաջացել են ճաքեր, Պտղնի գյուղում վնասվել են Այգեգործական 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա քարե օժանդակ շինությունը, մյուս տան թոնրատունը, քարե օժանդակ շինությունը (մոտ 60 քմ), լողավազանը և երկաթբետոնե պարիսպը։

Սողանքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչներին, Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությանը, Նոր Հաճնի համայնքապետարանին և ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնին։ Փրկարարներն իրականացրել են ուսումնասիրություն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի