Ներքին 2 տարի առաջ - 15:00 27-06-2024

Փաշինյա՛ն, արի՛ Վարդենուտ, տես՝ մեզ ինչ օրն եք գցել. գյուղացիները կրկին ճանապարհ կփակեն

«Կառավարությունը մեր հողերը, առանց մեզ տեղյակ պահելու, մեզ հետ քննարկելու, գերակա շահ է ճանաչել ու մեզ կրակը գցել»,- այսօր՝ հունիսի 27-ին, Oragir.News-ի հետ զրույցում բողոքեցին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչները։

«Մեր հողերը առանց մեզ տեղյակ պահելու գերակա շահ են ճանաչել, վաճառել են օտարերկրյա կազմակերպության՝ «Ռիդ» ՍՊԸ-ին։ Նա էլ 1 քառակուսի մետր հողի համար 300 դրամ է վճարում։ Մենք չենք պատրաստվում այդ գնով մեր հողերը վաճառել, բայց քանի որ Կառավարությունն իր սև գործն արել է՝ գերակա շահ է ճանաչել, նշված ընկերությունը գյուղացիներիս դատի է տալիս, որ չենք համաձայնվում այդ գնով վաճառել հողերը։

Ավելին, արդեն դատական նիստեր են նշանակվել, բայց գյուղացիները չեն գնում, չեն մասնակցում այդ նիստերին։ Փաշինյա՛ն, արի՛ Վարդենուտ, տես՝ մեզ ինչ օրն եք գցել»,- ասացին գյուղացիները։

Վարդենուտի բնակիչներից Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հունիսի 24-ին հերթական անգամ ճանապարհ էին փակել, պահանջում էին, որ իշխանությունները գան և պատասխանեն իրենց հարցերին, սակայն ապարդյուն.

«Միայն փոխմարզպետն էր եկել, բայց ինքն իրավասու չէ այս հարցին լուծում տալ։ «Ռիդ»-ը մեզ դատի է տվել։ Պատկերացնո՞ւմ եք, իրենք որոշել են հողի արժեքը ու մեզ դատի են տվել, թե ինչո՞ւ այդ գնով չենք վաճառում։ Այսօր ինձ դատի են կանչել, չեմ գնացել, ավելի կարևոր գործեր կար»։

Բնակիչներից Խաչիկ Իսրայելյանն էլ զայրացել է, որ իրենց խաբել են, թե Փաշինյանի հետ հանդիպում են կազմակերպելու, որ ճանապարհը բացեն։ Մինչ օրս այդ հանդիպումը չի կայացել.

«Ճանապարհը փակեցինք, բայց ոչ մի լուծում չեղավ։ Օրգանի աշխատողները, պարեկները եկան, ասացին՝ մարզպետի միջոցով վարչապետի հետ հանդիպում կկազմակերպենք, բայց դա էլ էր սուտ, խաբեցին։ Մենք ուզում ենք, որ այդ հանդիպումը կայանա, քանի որ մենք ենք իրենց ընտրել, մեր շնորհիվ են պաշտոնի նստել ու մեր կամքին հակառակ, մեր հողը մեր ձեռքից վերցնում են»,- ասաց Վարդենուտի բնակիչը։

Գյուղացիները հույս ունեին, որ Կառավարության այսօրվա նիստում այս հարցը կբարձրացվի, բայց այդ հույսն էլ մարեց։ Օրակարգում նման հարց չկար։

Գյուղացիները սպասում են, որ Փաշինյանն ի վերջո՝ կհանդիպի իրենց հետ և կբացատրի, թե ինչպե՞ս եղավ, որ առանց իրենց տեղյակ պահելու իրենց հողերը գերակա շահ ճանաչեցին ու ցածր գնով վաճառեցին օտարերկրյա ներդրողին.

«Եթե այդ հանդիպումը չկայանա, ապա աջիկայում կրկին ճանապարհ կփակենք»։

Ավելի վաղ Oragir.News-ը ուղևորվել էր Վարդենուտ, լսել բնակիչների մտահոգությունը։

«Դու ինձնով ես թագավոր դարձել, ինչի՞ համար ես արհամարհում․ Փաշինյանը գյուղացիների հողը կոպեկներով խլում է»,- ասել էին գյուղացիները։

Նշենք, որ Վարդենուտի տարածքում լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր է ներկայացրել «ՌԻԴ» ՍՊԸ-ն։

Հիշեցնենք, որ Կառավարությունը նախորդ տարի հավանության էր արժանացրել ծրագիրը և այն իրականացնելու նպատակով համաձայնություն էր տվել հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին