Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 20:06 22-05-2024

Դու ինձնով ես թագավոր դարձել, ինչի՞ համար ես արհամարհում․ Փաշինյանը գյուղացիների հողը կոպեկներով խլում է

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչները բողոքում են, որ Կառավարությունը իրենց պատկանող գյուղնշանակության հողերից 110 հեկտար ճանաչել է գերակա շահ, և հիմա շուկայականից անհամեմատ ցածր գնով ցանկանում են գնել։

Գյուղացիները Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեցին, որ Կառավարությունը նախորդ տարի հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել է «Ռիդ» ՍՊԸ-ին։

Վերջինս 1 քառակուսի մետր հողի համար գյուղացիներին առաջարկում է 300 դրամ։

«300 դրամը հողի գին չի, ամոթ էլ է։ Ես ասում եմ՝ տղերք ջան, եթե 300 դրամ պետք է տան, եկեք դրանից հրաժարվենք, նվեր տանք, թող աշխարհը մեզ ողջունի․․․ Դրանից հետո ճանապարհ փակեցինք, գնացինք էկոնոմիկայի նախարար Քերոբյանի մոտ, բայց այդ մարդիկ խաբում, ճամփու են դնում։ Հիմա էլ չեն ընդունում, ինչի՞ ինձ չես ընդունում, նախարար ջան, ախր դու ինձնով ես էս աշխարհում թագավոր դարձել, ես եմ քեզ ընտրել, ես քեզ պետք է պահեմ, ինչի՞ ես արհամարհում»,- ասաց Վարդենուտի բնակիչ Խաչիկ Իսրայելյանը։

Վարդենուտի բնակիչները պնդում են, որ Կառավարությունն առանց իրենց հետ քննարկելու, գաղտնի ձևով իրենց հողերը գերակա շահ են ճանաչել, հիմա էլ փորձում են կոպեկներով խլել պապերից ժառանգած տարածքները։

«Կառավարությունն առանց ժողովրդին տեղյակ պահելու գերակա շահ է ճանաչել։ Հիմա այդ կազմակերպությունը մարդկանց դատի է տվել, դատարանն էլ 1 ամիս ժամանակ է տվել, բայց մենք ի՞նչ անենք, փող չունենք, որ փաստաբան վարձենք։ Կառավարությունն իր գործն արել, քաշվել է մի կողմ, գյուղացիներին կրակն է գցել»,- ասաց բնակիչը։

Վարդենուտի բնակիչ Աշոտը, որ կրկին անակնկալ ձևով է տեղեկացել իր հողը գերակա շահ ճանաչելու մասին, մեզ հետ զրույցում ասաց, որ դեմ չէ տարածքում իրականացվող ծրագրին, բայց այդ գումարով չի պատրաստվում իր հողը վաճառել․

«Ես 2 տղա ունեմ, մեկը ծառայում է, մեկը նոր է պրծել, եթե ես այդ հողը ծախեմ, իմ երեխեքն ինչո՞վ են ապրելու, գոնե համարժեք գումար չտա՞ն, որ ես կարողանամ գյուղում մի բան ստեղծեմ իմ երեխեքի համար։ Մենք պահանջում ենք, որ 1 քառակուսի մետրի համար 2000 դրամ տան, ոչ թե 300։ Այսօր 300 դրամանոց սիգարետ չկա, 1 քմ հողի արժեք ո՞նց կարող է 300 դրամ լինել»։

Բնակիչներից Արմեն Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում հակադարձեց կառավարական աշխատասենյակներում նստած պաշտոնյաներին, թե այս հողերն անջրդի են, դրա համար էլ նման ցածր գին է առաջարկվել․

«Ես այստեղ ծնվել եմ, այստեղ մեծացել եմ, այս ջուրն եմ խմել սառնորակ։ Այդ հողերը,որ գերակա շահ են ճանաչել, որակով հողեր են, 2 մետր սևահող է»։

Հարցին՝ 2021 թվականին, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանն իր թիմով եկել էր Ապարան, ապագա էր խոստանում և ձայն խնդրում գյուղացիներից, տեղեկացրե՞լ էր, որ նրանց պատկանող հողերը գերակա շահ են ճանաչելու և կոպեկներով գնեն, գյուղացիները բացասական պատասխան տվին։

«Այդ ժամանակ նման խոսակցություն չի եղել, բայց 2 անգամ ընտրություն է եղել, 2 անգամ էլ մեր գյուղի 70 տոկոսը սատարել է վարչապետին։ Հիմա ստիպում են, որ փոշմանես։ Ես 2 հեկտար հող ունեմ, եթե դա իմ ձեռքից վերցնում են, ես դառնում եմ քաղաքացի, էլ ի՞նչ անեմ»,- ասացին գյուղացիները։

Դիտարկմանը, գուցե Նիկոլ Փաշինյանին հրավիրեք գյուղ և տեղում ձեր հարցերը նրան տաք, բնակիչնեն այսպես արձագանքեցին․

«Հույս չունենք, Նիկոլ Փաշինյանը մեր հրավերով կգա՞։ Մենք ենք գնում իր մոտ, մեզ չի ընդունում, էնի կհելնի, կգա՞․․․»։

Նշենք, որ Վարդենուտի տարածքում լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր է ներկայացրել «ՌԻԴ» ՍՊԸ-ն։

Հիշեցնենք, որ Կառավարությունը նախորդ տարի հավանության էր արժանացրել ծրագիրը, և այն իրականացնելու նպատակով համաձայնություն էր տվել հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

18:52 Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերին վերջին հրաժեշտը տվեցին
12:17 Ճշմարտությունը կարող է վիրավորվել, բայց հաղթելու է. Ավետիք Չալաբյան
14:00 Սիկ*իր եղեք, Նիկոլի պլո*ը ուտեք. տարեց քաղաքացիները վիրավորում են լրագրողին
22:16 Ուղևորներից վերցրել են  անձնագրերը ու փակել փոքր սենյակում. նոր սկանդալ Քիշնևի օդանավակայանում
20:59 Ազատ են արձակվում Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիները
13:00 Փաշինյանն ուղևորվելու է Սյունիք. Սիսիանում ուժեղացված ծառայություն է
17:57 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»
15:28 Ունենք մեծ կոռուպցիոն հանցախումբ՝ Նիկոլի գլխավորությամբ. Պարույր Հայրիկյան
16:11 «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
13:35 Փաշինյանի գնալը ազգի շահերից է բխում, 5 տարի է դա եմ ասում․ Արա Աբրահամյան