Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:18 26-06-2024

Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ի Հանքավանի ժողովի ժամանակ Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը, որից պարզ է դարձել, որ նա դրա ներքո փորձում է կյանքի կոչել Ալիեւի հետ պայմանավորվածությունները՝ ՀՀ տարածքների վերաբերյալ պահանջները։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետեւյալն է, երբ ժողովուրդն ասում ա՝ լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, գոյատեւել, տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել։ Եվ ժողովրդի ուղերձն իր էլիտաներին եւ մեզ՝ որպես կառավարող մեծամասնությանը, հետեւյալն է. կարո՞ղ եք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասել է նա՝ յուրայիններին հասկացնելով, որ ինչ ուզի Ալիեւը, տալու եմ, որ ապրենք, վայելենք իշխանական բարիքները։

Ոմանք գլխի են ընկել նրա ասածի իրական իմաստը, սկսվել է հարցերի տարափ՝ սահմանազատման, տարածքային զիջումների մասին: Նա հստակ պատասխաններ չի տվել՝ կրկնելով, որ Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք, որ պատերազմ չսկսվի։ Չնայած ՔՊ-ականները չեն համարձակվել առճակատման գնալ, բայց ակնարկել են, որ չի կարելի ամեն ինչ զիջել, մանավանդ որ դա խաղաղության երաշխիք չէ, սակայն ժողովից հետո խմբերով ակտիվ քննարկել են, որ այս ամենից վատ հոտ է գալիս` եթե Տավուշը մարսեցինք, չի նշանակում, որ Տիգրանաշենը կամ Ջերմուկն էլ ենք մարսելու։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են

Ձեզ գուցե հետաքրքրի