Ներքին 2 տարի առաջ - 22:48 22-06-2024

Գյուղի տեղը ղեկավարությունը ըսկի քարտեզով չգիտի, չնայած մի կողմից էլ լավ է, որ չգիտեն

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղը Գյումրիից 22 կմ է հեռու։ Գյուղը հիմնադրվել է 1826-1829 թթ. Արևմտյան Հայաստանի Մուշի և Բասենի գավառներից տեղահանված գաղթականների կողմից։

Գյուղը սահմանամերձ է, 800 մետր է հեռու Թուրքիայից։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղացիներն ասում են, որ գյուղն, ինքն իրենով՝ խնդիր է։

«Սշխատանք չկա, զբաղմունք չկա... Ամեն ինչը խնդիր է։ Ոռոգման ջուր չկա, գյուղը 21-րդ դարում կոյուղի չունի։ Անասնապահությունն է հիմնական զբաղմունքը, էն էլ՝ մեր բախտից՝ տավարաբուծությունն էլ ձեռնտու չէ։ Ստիպված խոզ ենք պահում, հավ։ Ղեկավար չկա։ Ով ինչ ուզում՝ անում է։ Ով քնից զարթնում՝ օրենք է հնարում ու մեր նման խեղճուկրակ մարդկանց գցում կրակը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյուղացիներից մեկը։

Գյուղի մեկ այլ բնակիչ էլ ասում է` «Լուսաղբյուրի տեղը ղեկավարությունը ըսկի քարտեզով չգիտի, չնայած մի կողմից էլ՝ լավ է, որ չգիտեն, թե չէ մի օր կարող ա էս գյուղն էլ որոշեն, որ դժգույն ու դժբախտ է»։

Oragir.News-ի տեսախցիկն է ֆիքսել Լուսաղբյուր գյուղի պատկերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին