Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 13:30 19-06-2024

Ոստիկանը ծառայում է կառավարությանը, ոչ թե ժողովրդին. հարցում

Երևանում ընթացող խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանության կիրառած բռնությունները դատապարտել են տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններ, քանի որ խախտվել են մարդու իրավունքները, ժողովրդվաարական նորմերը և անմարդկային բռնություն է կիրառվել։ Հունիսի 12-ին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ցույցի բազմաաթիվ մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Իշխանությունները կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Սակայն անհամաչափ բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ որևէ վարույթ այս պահի դրությամբ նախաձեռնված չէ։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ոչ մի ոստիկանի հանդեպ քրեական գործ չի հարուցվում»։

«Ոստիկանը ծառայում է կառավարությանը, ոչ թե ժողովրդին»,- ասաց անցորդներից մեկը։ Մի քանի քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ ոստիկանները ճիշտ են արել, որ բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ։ «Ցուցարարն է ապուշ, թող չգնար, նռնակի տակ չընկներ»,- ասաց մի քաղաքացի։ Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ Մի քանիսը նշեցին, որ արդարություն չկա, ոստիկանը պետք է ժողովրդին պաշտպանի։ «Շատ անարդար էր ժողովրդի հանդեպ։ Ոստիկանը միշտ պիտի ժողովրդի կողքին լինի, քանի որ նրանք ժողովրդի հարկերով են աշխատավարձ ստանում»,- ասաց մի քաղաքացի։ «Ո՞ւր է այստեղ արդարություն։ Արդարություն չկա»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների վրա։ Այդ գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել 101 քաղաքացի, այդ թվում ԶԼՄ 10 ներկայացուցիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ