Ներքին 2 տարի առաջ - 14:47 16-06-2024

Լուկաշենկո Ալեքսանդրը սկսեց փակագծեր բացել և Փաշինյան Նիկոլին гнида (ոջիլի ձու) անվանեց

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լուկաշենկո Ալեքսանդրը սկսեց փակագծեր բացել և Փաշինյան Նիկոլին гнида (ոջիլի ձու) անվանեց:

Պարզվում է` թունդ արևմտամետ Փաշինյան Նիկոլն ուշ գիշերով զանգահարել է Լուկաշենկո Ալեքսանդրին և վերջինիս խնդրել է իրեն բարիշեցնել Պուտին Վլադիմիրի հետ: Լուկաշենկո Ալեքսանդրին հաջողվել է և Փաշինյան Նիկոլն ու Պուտին Վլադիմիրը բարիշել են, սակայն վերջինս, այնուամենայնիվ, նշել է, որ «Փաշինյան Նիկոլն իրեն հոգնեցրել է (заколебал)»:

Կարծում եմ` բացահայտումների շղթան դեռ չի ավարտվել և, ըստ այդմ, առաջարկում եմ պահեստավորել գարեջուր ու չիփսերի տեսականի և հետևել Լուկաշենկո Ալեքսանդր-Փաշինյան Նիկոլ մենամարտին:

Նկարում սովորական ձվադիր ոջիլ է պատկերված»:

Ամենից շատ դիտված