Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 22:16 15-06-2024

Ուղևորներից վերցրել են  անձնագրերը ու փակել փոքր սենյակում. նոր սկանդալ Քիշնևի օդանավակայանում

Քիշնևի օդանավակայանում հասունացել է նոր սկանդալ։ Քիշնևից Երևան մեկնել պատրաստվող հարյուրավոր ուղևորներ անհասկանալի վերաբերմունքի են արժանացել Քիշնևի օդանավակայնում՝ ուժային կառույցների կողմից։ Այս մասին ահազանգում են Oragir.News-ի հետևորդները։

Նրանց պնդմամբ՝ Քիշնև օդանավակայանի աշխատակիցները ՀՀ քաղաքացիների անձնագրերը վերցնելուց հետո, նրանց փոքր սենյակ են տարել, որտեղ նրանք ստիպված են եղել սպասել մեկ ժամ։ Ուղևորներից շատերին նույնիսկ չեն վերադարձվել փաստաթղթերը։

Oragir.News ահազանգած ուղևորներից մեկը հայտնեց, որ Քիշնև-Երևան չվերթը նախատեսված է եղել 3։40-ին, սակայն անձնագրերը սկսել են վերադարձնել 3։20։ Օդանավակայանում մնացել են շատ ուղևորներ, որոնք զրկվել են պլանավորված ուղևորություն կատարելու հնարավորությունից։

Oragir.News-ը դեպքի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ FLYONE-Armenia-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանից։ Սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանին պատկանող FLYONE-ի՝ Քիշնև-Երևան-Քիշնև չվերթն իրականացնող հայկական ինքնաթիռին թույլ չէին տվել վայրէջք կատարել Մոլդովայի մայրաքաղաքում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում