Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 21:25 14-06-2024

Զելենսկին հանդիպել է Հռոմի Պապին․ Վատիկանը կմասնակցի Ուկրաինայի խաղաղության համաժողովին

Իտալիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Փոխանցում է Tert.am-ը։

Թելեգրամյան իր գրառմամբ Զելենսկին հայտնել է, որ Վատիկանը կմասնակցի այս շաբաթավերջին Շվեյցարիայում կայանալիք Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովին։

«Մենք բարձր ենք գնահատում Վատիկանի մասնակցությունը գագաթնաժողովին և ջանքերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը, մասնավորապես Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում»,- գրել է Զելենսկին Telegram-ում։