Ներքին 2 տարի առաջ - 18:38 14-06-2024

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի, զբաղվածության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄԿ հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ միաժամանակ կարևորելով կազմակերպության շարունակական աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում։

Ներկայացնելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված գերակայություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ նախարարը, մասնավորապես՝ խոսել է Զբաղվածության ռազմավարությամբ ամրագրված առաջնահերթությունների, Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի և այլնի մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև սոցիալական գործընկերության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Գիլբերտ Հունգբոն ևս ընդգծել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում դրական գնահատել ոլորտում արձանագրված առաջընթացը։

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրենը նաև դրական է արձագանքել նախարար Մկրտչյանի՝ սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ նախատեսվող միջազգային համաժողովին մասնակցելու հրավերին։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության շարունակականության պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացք տալ քննարկված հարցերին։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում