Ներքին 1 տարի առաջ - 15:22 13-06-2024

Գործող իշխանությունը չունի հանրային նվազագույն լեգիտիմություն․ ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

«Հունիսի 12-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման հատվածում, առանց օրինական հիմքերի, հատուկ միջոցների կիրառմամբ բիրտ և ոչ համաչափ ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների վրա:

Հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվածքներ և վիրավորումներ են ստացել, ապօրինի ձերբակալվել են բազմաթիվ քաղաքացիներ։