Մամուլ 1 տարի առաջ - 08:21 13-06-2024

Փաշինյանը սթրես էր հաղթահարում. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ առավոտից ԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր, ինչը չկարողացավ քողարկել: Նրա այցից առաջ շենքում, դրանից դուրս եւ հատկապես նիստերի դահլիճում անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկել: Հազարավոր ոստիկաններ պատ էին կազմել ԱԺ շենքի առջեւ, իսկ նրա այցից առաջ անվտանգության 4 աշխատակից դահլիճում հատ-հատ ստուգում էին պատգամավորների աթոռները, սեղաններից հավաքում ջրի շշերը։ Նիստի ողջ ընթացքում 2 աշխատակից նստել էին դահլիճում, չնայած դահլիճում հիմնականում ՔՊ-ական պատգամավորներն էին, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցում բյուջեի կատարողականի քննարկմանը եւ եկավ միայն հարցուպատասխանի ժամանակ:

Փաշինյանը ողջ ընթացքում անհանգիստ շարժումներ էր անում, կողքերը նայում, հեռախոսով անընդհատ գրում եւ ձայնային հաղորդագրություններ ուղարկում՝ հավանաբար, հրահանգներ տալով ենթականերին եւ անվտանգությանը: Իսկ ընդմիջումների ժամանակ, սթրեսը հաղթահարելու միտումով, շրջում էր ԱԺ այգում, որտեղից երեւում էր դրսում հավաքված բազմությունը: Նաեւ այցելել է բուֆետ, շփվել լրագրողների հետ: Իսկ սրբազանի հայտարարած հավաքի ժամին` հարցուպատասխանից առաջ, ԱԱԾ զորք է բերվել խորհրդարան, այդ թվում՝ դիմակավորված աշխատակիցներ:

ԱԺ աշխատակազմն էլ առավոտյան պատգամավորների եւ նրանց օգնականների ելումուտը սահմանափակող որոշում ընդունեց՝ ժամը 2-ից մինչեւ 22:00-ն թույլատրելով ելումուտը միայն Բաղրամյանի մուտքով: Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքը, փաստորեն, անառիկ էին պահել Նիկոլ Փաշինյանի համար:


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից