Մարդիկ ագրեսիվ են դարձել, ներքին սահմաններ չունեն. հարցում
Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:00 12-06-2024

Մարդիկ ագրեսիվ են դարձել, ներքին սահմաններ չունեն. հարցում

Վերջին շրջանում Հայաստանում շատացել են սպանության դեպքերը։ Որոշ քննադատներ սպանության դեպքերի աճը իրավապահների ոչ արդյունավետ աշխատանքի և քաղաքական գործիչների կողմից ատելության խոսքի մեծ չափաբաժնի հետևանք են համարում։ Իսկ որոշ հոգեբաններ կարծիք են հայտնում, որ մարդիկ ավելի ագրեսիվ են դարձել քաղաքական լարվածության, ներքին խաղաղության խախտման հետևանքով։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ինչի՞ հետևանք է այն, որ Երևանի բանուկ հատվածում մարդ են գնդակահարում»։

Հարցվածների մի մասը քննադատության սլաքն ուղղեց իշխանությունների կողմը։ «Ոստիկանության ոչ պատշաճ աշխատանքի հետևանք է»,- ասաց մի քաղաքացի։ «Իշխանությունների, ոստիկանության կողմից հսկողությունը շատ թույլ է մեր երկրում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ «Բոլորի ուշադրությունն այլ ուղղությամբ է։ Հիմա ցույցեր են կատարվում։ Իրավապահ մարմինները դրանով են զբաղված։ Դրա համար է այդպես»,- մատնանշեց մեկ այլ անցորդ։ Անցորդներից մեկը նշեց, որ մարդիկ ագրեսիվ են դարձել, ամեն ինչ թույլատրվում է, մարդը ներքին սահմաններ չունի։ Մի կին էլ կարծիք հայտնեց, թե ժողովրդի կեսից շատը հիվանդ է։ Հարցվածներից միայն մեկը նշեց, որ միշտ և բոլոր երկրներում էլ եղել են այդպիսի դեպքեր՝ «Ամբողջ աշխարհում են գնդակահարում։ Չիկագոյում էլ են գնդակահարում։ Դրանից ի՞նչ»։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի է ունեցել 43-ամյա տղամարդու սպանություն, ինչպես նաև 35-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ։ Ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35-ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43-ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը մահացել է։

Օրեր առաջ էլ դանակահարության դեպք էր գրանցվել նաև Երևանի Մաշտոցի պողոտայում, որի հետևանքով մահացել էր 18-ամյա մի երիտասարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին