Ներքին 2 տարի առաջ - 16:57 10-06-2024

ՀՀ ամենատարեց փաստաբանն այսօր դարձավ 100 տարեկան

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն այցելել են հոբելյարին՝ ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար, տեղեկացնում է Փաստաբանների պալատը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն անձամբ իր և Փաստաբանների պալատի անունից շնորհավորել է ավագ գործընկերոջը՝ մաղթելով, որ նա շարունակի վայելել հարազատների, բարեկամների և շրջապատի հարգանքը, սերն ու ուշադրությունը:

Նշենք նաև, որ Հրաչիկ Գոգինյանը Հայրենական պատերազմի վետերան է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ