Ներքին 2 տարի առաջ - 19:57 09-06-2024

«Պիկապը» «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ բժշկից, ով հայտնել է, որ «Խոսրովի արգելոցի» տարածքում ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ահազանգով նաև հայտնել է, որ ներսում կան երեխաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները, փրկարարները ու պարեկները մոտ մի քանի կմ ոտքով են քայլել, քանի որ ճանապարհն անանցանելի է, իսկ արդեն շտապօգնության բժիշկներին օգնել են 2 քաղաքացիներ և արգելոցի աշխատակիցները, ովքեր օգնել են վիրավորին պատգարակով մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորը տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները և պարեկները տեղազննման արդյունքում այլ տուժածներ չեն հայտնաբերել։

Պարզվել է որ վթարը տեղի է ունեցել «Բաղչաձող» կոչվող հատվածում. «Պիկապ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 34-ամյա Սմբատ Սարգսյանը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք