Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:43 09-06-2024

Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է. Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է, գրում է Bild թերթը: Փոխանցում է Tert.am-ը։

Զելենսկին տեսաուղերձում նշել է, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։

«Շատ նշանակալի արդյունք է այն, որ ռուսական բանակը չկարողացավ իրականացնել Խարկովի օպերացիան։ Այժմ մենք հնարավորինս հետ ենք պահում նրանց և ոչնչացնում ռուսական ստորաբաժանումները, որոնք մտնում են մեր հողը և ահաբեկում Խարկովի մարզը։ Ուղղությունն ամրապնդվում է և էլ ավելի ուժեղ կլինի»,- ասել է Զելենսկին։

Ռուսաստանը հարձակողական գործողություն է սկսել Խարկովի ուղղությամբ մայիսին։ Ռուսական բանակի զորքերը Բելգորոդի շրջանի տարածքից հատել են ուկրաինական սահմանը՝ Վոլչանսկի և Խարկովի ուղղությամբ, սակայն չեն կարողացել առաջ շարժվել 7-8 կիլոմետրից ավելի։

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան