Ներքին 2 տարի առաջ - 18:00 08-06-2024

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդին անդամակցությունը ՀՀ-ի տնտեսությանը ոչինչ չի տա

Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար:

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար: Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- հայտնել էին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ սա կարևոր իրադարձություն է, որի միջոցով Հայաստանը կարող է ավելի մոտիկից համագործակցել ՄԱԿ-ի անդամ երկրների հետ։ «Իրադարձությունն ինքնին կարևոր է մեզ համար, դրա միջոցով կարող ենք ավելի մոտիկից համագործակցել ՄԱԿ-ի անդամ երկրների հետ, բայց դե եթե մենք մեր կողմից ոչինչ չանենք, դա ոչինչ չի տա մեզ։ Սա ինչ-որ հատուկ իրադարձություն չէ, զուտ մի քանի անդամ երկրներ դառնում են խորհրդի անդամ՝ ռոտացիոն սկզբունքով»,- կարծում է Մանասերյանը։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե խորհրդին Հայաստանի անդամակցությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ այս իրադարձությունը Հայաստանի տնտեսության վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Նրա համոզմամբ՝ տնտեսական աճը մի քանի գործոններով է պայմանավորված, դա շատ պատվաբեր փաստ է, բայց տնտեսությունը պետք է ինքներս ապահովենք։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդն ունի 54 անդամ՝ ընտրված Գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր