Ներքին 2 տարի առաջ - 09:22 08-06-2024

Հաստիքային ագիտատորների առջև խնդիր է դրված ընդդիմության միջոցով սահմանագծումն ու սահմանազատումը հրամցնել իբրև օրինականության դասական նմուշ

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Հաստիքային ագիտատորների առջև խնդիր է դրված հենց ընդդիմության միջոցով ներկայիս սահմանագծումն ու սահմանազատումը հրամցնել իբրև օրինականության դասական նմուշ։ Տեխնոլոգիան անչափ պրիմիտիվ է՝ առաջարկվում է ընդդիմադիր հռչակված քաղաքական գործչին պատասխանել, թե կոնկրետ ինչո՞ւմն է խախտումը, ինչին, ցավոք, առանձին գործիչներ չեն կարողանում հստակ ու միանշանակ պատասխանել։

Իրականում խախտումները մի քանի տասնյակի են հասնում, որոնց բազմիցս ենք անդրադարձել, բայց նշեմ ամենահիմնականը՝ ցանկացած անվանումով միջազգային համաձայնություն միջազգային պայմանագիր է (տե՚ս «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը), իսկ այդպիսին կարող է ոչ թե անհապաղ կիրառվել փոխվարչապետի ստորագրությամբ, որն անգամ այդպիսի լիազորություն չի ունեցել (ինչի փաստացի ականատեսն ենք) , այլ կարող էր ուժի մեջ մտնել Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի առնվազն 1-ին և 2-րդ կետերով ամրագրված հիմքերով վավերացնելուց հետո.

«1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝
1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.
2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։

Հ.Գ. Ավելի ողջամիտ կլինի, եթե ԱԺ իշխանական պատգամավորներին հարցնեք, թե որքանո՞վ են իրենք իրենց հարմարավետ զգում՝ սեփական առաքելությունից մեկուսացվելու արդյունքում ...

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը