Ներքին 2 տարի առաջ - 22:11 05-06-2024

Արարատի մարզում վթարի է ենթարկվել Վայքի զինկոմի տեղակալը․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սիփան Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Վլադիմիր Ս․-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Ս․ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Տեղում պարզվել է, որ «Opel»-ի վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության Վայքի զինկոմի տեղակալ, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի վարչության ծառայողներն ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Գազել»-ն էլ հաշվառված է «Արարատ» ճանշինի հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է