Ներքին 2 տարի առաջ - 12:05 04-06-2024

Ղեկին ընկերս է եղել, խմած. նախկին ՔՊ-ականը՝ իր հետախուզվելու մասին

Երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Թաթուլ Ասիլյանի նկատմամբ։ Վերջինս Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիրն է։

Oragir.News-ը կապ հաստատեց Ասիլյանի հետ, ով հերքեց լուրն, ասելով, որ ինքը հետախուզման մեջ չի գտնվում։

Նրա խոսքով՝ իրեն պատկանող ավտոմեքենան վարել է ընկերը, և Պարեկային ծառայության աշխատակիցները տուգանքը գրել են ավտոմեքենայի սեփականատիրոջ փաստաթղթերի հիման վրա, ինչն էլ նման խոսակցությունների պատճառ է դարձել։

«Ընկերս առիթի էր հրավիրված, իմ մեքենայով էր գնացել։ Պարեկային ծառայությունը կանգնեցրել է, ստուգել խմածությունը, պարզվել է՝ խմած է։ Թղթերը լրացնելու պահին իմ փաստաթղթերն է տալիս, չնայած՝ մինչ այդ իրեն նույնականացրել էին, և տուգանքը մեքենայիս տեխանձնագրով են լրացրել, նշել իմ անունը։ Բայց ես այդ օրը մեքենաս չեմ էլ վարել»,- պատմեց Ասիլյանը։

Նա ասաց նաև, որ ընկերը Պարեկային ծառայության աշխատակցի՝ Նիկոլյանի հետ կապ է հաստատել, ով էլ իր սխալն ընդունել է, և հորդորել դիմել ԳԱԻ վարչություն․

«Գնացել եմ ԳԱԻ վարչություն, դիմում եմ գրել։ Իրենք պետք է գործերն ուղարկեն Քննչական կոմիտե, պետք է վարորդին՝ ընկերոջս, և պարեկային աշխատակցին կանչեն, տեսաձայնագրող սարքերը ստուգեն։ Հիմա կարծում եմ՝ քննություն է ընթանում»,- եզրափակեց նախկին ՔՊ-ականը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան