Ներքին 2 տարի առաջ - 18:18 01-06-2024

Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը․ վետերանների միություն

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը․

«Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը գրեթե լիովին մսխեց մեր Արցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը»։ Այսօր Հայոց բանակն ու ժողովուրդը ստորացված ու բարոյալքված են։ Ստոկոլմյան սինդրոմով տառապող ՀՀ կապիուլյանտ կառավարությունն այսօր ցանկանում է վերջնականապես ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել լլկված, հլու-հպատակ, թրքահպատակ, հանձնվող, պարտվող, հող տվող։ Կառավարության ձեռքի բութ գործիքը դարձած ոստիկանությունը ամեն կարելի ու անկարելի մեթոդներով ճնշում է իրենց արդար բողոքն արտահայտող քաղաքացիներին։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը միակամ կանգնած է իրենց արդարացի բողոքն արտահայտող բոլոր քաղաքացիների կողքին և իր զորակցությունն է հայտնում։

Ո՛չ ենք ասում ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը, ո՛չ հողատվությանը։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմում է իր բոլոր համակիրներին ու մարտական ընկեր ազատամարտիկներին՝ կոչ անելով սոցցանցերով և լրատվամիջոցներով, սեփական հայտարարություններով ու գործով միանալու մեր պայքարին։

Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը