Ներքին 2 տարի առաջ - 14:40 01-06-2024

Դժվար չիմանաք, մեզնից շուտ էիք եկել․ Շիրակի մարզպետը խուսափում է հարցերից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում գաղտնի նիստ է անկացրել, որի մասին հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվել։ Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում ինչ-որ գաղտնի քվերարկություն է կայացել, որի մասին կրկին տեղեկություններ չեն հրապարակվել։

Oragir.News-ը Գյումրիում կայացած գաղտնի նիստի վերաբերյալ փորձեց տեղեկություններ ստանալ նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից, ով խուսափեց կոնկրետ պատասխաններ տալուց։

«Դժվար չիմանայիք, մեզանից շուտ էիք եկել»,- մեր հարցին ի պատասխան նշեց Մուրադյանը՝ չհստակեցնելով, թե ինչ հարցեր են քննարկել։

Հիշեցնենք, որ Oragir.News-ի թղթակիցը փորձել էր պարզաբանումներ ստանալ նաև ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանից, սակայն վերջինս ոչ միայն հրաժարվել է պատասխանել հարցերին, այլև անձնական վիրավորանքներ է հնչեցրել իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի հասցեին։ «Գնա, քո հարցերին պատասխանելու ցանկություն չունեմ»,- նման կերպ է մեր թղթակցի հարցին արձագանքել իշխանական պատգամավորը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան