Ներքին 2 տարի առաջ - 11:14 31-05-2024

Երևանում 52-ամյա տղամարդը «ԵԿՄ» տարածքային բաժանմունքից «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Րաֆֆու փողոց 41/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ 73 խումբը բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված տղամարդը Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրե Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Րաֆֆու փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող «ԵԿՄ» տարածքային բաժանմունքում վերանորոգման աշխատանք կատարելու ժամանակ, աստիճանահարթակից 1,5մ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի