Ներքին 2 տարի առաջ - 16:48 30-05-2024

ՀՀ-ն կարևորում է արևային և կանաչ էներգիայի ծրագրերը. Փաշինյանը՝ «Լիբրա գրուպ»-ի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին:

Ընկերությունն ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ՝ գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է պարոն Լոգոթեթիսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ու մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է արևային և կանաչ էներգիայի, ավիացիայի և այլ ուղղություններով նոր նախագծերի իրականացումը:

Ջորջ Լոգոթեթիսն անդրադարձել է «Լիբրա գրուպ»-ի գործունեությանը և նշել, որ պատրաստ են շարունակել քննարկումները ՀՀ-ում ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն