Ներքին 2 տարի առաջ - 23:07 27-05-2024

Պարեկային ծառայությունը ժամանակ չտրամադրեց, որ մենք մեր ուժերով բացենք ճանապարհը, սկսեց ուժ կիրառել. պատգամավոր

Արդեն հայտնել էինք, որ վաղ առավոտից Շիրակի մարզում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Շիրակցիները իրենց գործողություններով աջակցություն են հայտնել Բագրատ Սրբազանի շարժմանը։ Քաղաքացիները փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը և իրենց դժգոհությունն էին հայտնում իշխանությանը։ Ակցիա իրականացնող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառվեց բիրտ ուժ, ոստիկանների և ցուցարարների միջև միջադեպ եղավ։ Օրվա ընթացքում տասնյակ քաղաքացիներ բերման ենթարկեցին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ևս մասնակցում էր անհնազանդության ակցիային, պատգամավորը եղել է ոստիկանության բաժիններում, որտեղ տեղափոխել էին բերման ենթարկված քաղաքացիներին։

«Մենք խաղաղ անհնազանդության ակցիա էինք իրականացնում, փակել էինք Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Թորոսգյուղի հատվածը և մեր բողոքի ակցիան էինք իրականացնում՝ փորձելով իրազեկել մեր քաղաքացիներին, բայց պարեկային ծառայությունը նույնիսկ նորմալ ժամանակ չտրամադրեց, որպեսզի մենք մեր ուժերով բացենք ճանապարհը։ Միանգամից ուժ կիրառեցին, որի ընթացքում եղան բերման ենթարկվածներ՝ Աշոցքի և Ամասիայի ոստիկանության բաժիններ։ Ես այցելել եմ իրենց, ամեն ինչ նորմալ է իրենց հետ։ Նաև մեր մեքենաները տեղափոխել են տուգանային հրապարակ՝ 3-ը Աշոցքում, 3-ը Ամասիայում։

Պատճառաբանեցին, որ երթևեկությանն ենք խոչընդոտում, ուրիշների իրավունքներն ենք խախտում, ուրիշ պատճառ չկար»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայստանում մեծ գումարները ուղղվում են ոստիկանությանը, որովհետև ոստիկանականական ուժերն են պահում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Մհեր Մելքոնյանն ասում է.

«Մեր մարզում տարբեր ակցիաներ ենք իրականացնելու, ամեն անհնազանդության ակցիա անելու ենք, քանի դեռ այս իշխանությանը չենք ճանապարհել։ Ես հավատում եմ, ես վստահ եմ»,-ընդգծեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած