Ներքին 2 տարի առաջ - 21:00 27-05-2024

Փաշինյանի տիկտոկյան էջը վարող Ռուպր Դավոն գրանցվա՞ծ աշխատող է․ Արայիկ Հարությունյանը համառորեն չի պատասխանում

Ամիսներ առաջ Oragir.News-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկտոկյան էջը վարում է 2018-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն ունեցած, մշտապես Փաշինյանի ռուպրը ձեռքին պարզած և «Ռուպր Դավո» մականունը ստացած անձը։

Նա Փաշինյանի հետ ամենուր է՝ Ազգային ժողովում, Երևանում «զբոսնելիս», մարզեր ուղևորվելիս։ Ռուպր Դավոն կադրեր է որսում և տեղադրում Փաշինյանի տիկտոկյան պաշտոնական էջում։

Այս հանգամանքը հաստատում են ինչպես Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, այնպես էլ Կառավարության յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութերը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է Ռուպր Դավոն հեռախոսով նկարում Փաշինյանին։

Թեև մեզ համար պարզ է, որ հենց սույն անձն է վարում վարչապետի տիկտոկյան էջը, սակայն մայիսի 15-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ուղղված գրավոր հարցում ենք ուղարկել և հարցրել․

«Ո՞վ կամ ովքե՞ր են վարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկտոկյան էջը։

Արդյո՞ք աշխատակազմում նոր հաստիք է բացվել այդ աշխատանքի համար, նշեք հաստիքի անունը։

Որքա՞ն աշխատավարձ է ստանում Նիկոլ Փաշինյանի տիկտոկյան էջը վարող աշխատակիցը։

Ի՞նչ սկզբունքով է աշխատակազմը այդ աշխատանքը վստահել տվյալ անձնին կամ անձանց։

Ի՞նչ գիտելիքներ են անհրաժետ տվյալ աշխատանքը կատարելու համար, արդյոք տվյալ անձն ունի՞ բարձրագույն կրթություն։

Տվյալ աշխատակցի պարտականությունների մեջ ի՞նչ է մտնում, միայն տեսանյութերի պատրաստում և տեղադրո՞ւմ։

Ամսական որքա՞ն գումար է նախատեսվել տիկտոկյան էջի համար։

Մարզային այցելությունների ժամանակ արդյո՞ք առանձին տրանսպորտային միջոց է հատկացվում տվյալ աշխատակցին»։

Շուրջ 2 շաբաթ է անցել, սակայն Արայիկ Հարությունյանը՝ հերթական անգամ խախտելով ՀՀ օրենքը, չի պատասխանել այս հարցերին։

Ուշագրավ է, որ սույն պաշտոնյան դիմում է Դիտորդ մարմին և բողոքում, որ իր անվան հետ կապվող նյութը հրապարակելիս մենք կապ չենք հաստատել իր հետ և իր կարծիքը չենք նշել, բայց միևնույն ժամանակ անգամ գրավոր հարցմանը չի պատասխանում։

Ի դեպ, Կառավարության կայքում սույն պաշտոնյայի հեռախոսահամարը տեղադրված չէ, այլ միայն էլեկտրոնային փոստի հասցեն։

Oragir.News-ն այսօր փորձեց կապ հաստատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Արթուր Հովսեփյանի և Զարուհի Մաթևոսյանի հետ, սակայն վերջիններս ևս հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Հարց է առաջանում, թե ինչի համար են նշված անձինք քաղաքացիների վճարած հարկերից աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում, եթե անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին