Ներքին 2 տարի առաջ - 17:08 26-05-2024

Հանրահավաքն ազդարարում է Սրբազան պայքարի 3-րդ վճռական փուլի մասին․ Բագրատ Սրբազան

Այսօր, այս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման, Սրբազան պայքարի, Տավուշն հանուն հայրենիքի 3-րդ և վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանն այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում։

«Ես գիտեմ, որ դուք անընդհատ որոշակիություն եք պահանջել։ Դուք անընդհատ պահանջել եք նոր կառավարության վարչպետի թեկնածուի և նոր օրակարգի մասին։ Ինչպես նշել եմ՝ այդ թեկնեծուն պետք է լինի ոչ կուսակցական, պետք է ձևավորի անցումային կառավարությունը, որը կլինի անցումային կառավարություն»,- ասել է նա։

Բագրատ Սրբազանը նաև նշել է մի շարք անցումային կառավարության մի քանի դրույթներ։ ՄԱսնավորապես ընդգծել է, որ արտաքին հարաբերություններում պետք է որդեգրվի առանց հակաների քաղաքականությունն, իրավիճակի ներկայիս վիճակի սառեցմամբ, որը չափազանց դժվար է։

Նշենք, որ այս պահին մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվել Հանրապետության հրապարակում։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց