Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:18 25-05-2024

Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին երկրի թիվ 1 ամբիոնից հայտարարություն-սպառնալիք հնչեցրեց. «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»:

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի հայտ բերեց:

Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։
Եվ այսպես՝ պատերազմի եւ քովիդի դաժան տարվա ընթացքում Եկեղեցին վճարել է 378 մլն դրամ հարկ:
2021 թվականին՝ 403 մլն դրամ
2022 թվականին՝ 450 մլն դրամ
2023 թվականին՝ 435 մլն դրամ

Այս տարին դեռ չի ավարտվել. միայն կան 2024-ի 1-ին եռամսյակի տվյալները: Այս տարվա 3 ամիսների ընթացքում Հայ առաքելական եկեղեցին 147 մլն դրամ հարկ է վճարել. սա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանը ստում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան