Ներքին 2 տարի առաջ - 23:43 22-05-2024

ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՊՆ N զորամաս են այցելել «Էրեբունի» պատմագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Սարգսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը և Ժողովրդական արվեստների թանգարանի գիտակրթական ծրագրերի համակարգող Նազելի Ութուջյանը։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ, շրջել են զորամասում, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին։

Շնորհակալություն հայտնելով զորամասի զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար՝ մշակույթի ոլորտի գործիչները հորդորել են այսուհետ ևս ջանք ու եռանդ չխնայել երկրի նվիրյալ պաշտպաններ լինելու համար։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ