Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 22-05-2024

Առանց Շահրամանյանի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բագրատ Սրբազանի եւ արցախցիների երեկվա փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Արցախցիները շատ զգացված են՝ Հայաստան գաղթելուց հետո առաջին դեպքն է, որ նման վերաբերմունքի են արժանանում: Սրբազանը լսել է բոլորին, արձանագրել խնդիրները, ասել, որ Արցախի հարցը եւ նրանց վերադարձի խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելն իր տեսադաշտում է, որ տեղյակ է Արցախի հանձնախմբի եւ Վարդան Օսկանյանի գործունեությունից, ողջունում է, եւ շեշտել է, որ դա պետք է արվի պետական մակարդակով: Արցախի ԱԺ պատգամավորներն են խոսել, ողջունել շարժումը: ԱԺ փոխնախագահ Բաղունցն է հանդիսավորությամբ շնորհավորել սրբազանի ծնունդը: Հանդիպմանը ներկա չի եղել միայն Սամվել Շահրամանյանը, քանի որ սրբազանը նախկին նախագահների ֆորմատով հանդիպում է նախաձեռնում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները