Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:14 20-05-2024

Իշխանությունները զգում են իրենց կործանումը, դրա համար անհանգիստ են. հոգևորական

«Այս շարժումը շատ կարևոր է մեր ազգի համար, շարժումը հասունացավ կամաց-կամաց։ Այս իշխանությունները հոգով զգում են իրենց կործանումը և դրա համար շատ անհանգիստ են։ Դա բոլորն են տեսնում, դա բոլորն են զգում։ Սա ժողովրդի ձայնն է, ժողովրդի բռնկումն է, հոգու ճիչն է, հոգու կանչն է։ Մարդիկ հասկանում են, որ մայր հայրենիքն են կորցնում, հայոց պետականությունն են կորցնում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի քահանա Տեր Եզնիկ քահանա Գալստյանը։

Հոգևորականի խոսքով՝ առանց արյունահեղության, առանց քաղաքացիական պատերազմի, ժողովրդի արդար ու հուժկու պահանջով, Աստծո միջամտությամբ իշխանությունը կհանձնվի այն մարդկանց, ովքեր կկարողանան ազգին այս վիճակից դուրս բերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված