Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:32 20-05-2024

Երևանի մետրոպոլիտենի տոմսերն այլևս չեն լինի ժետոններով

Երևանի մետրոպոլիտենի տոմսեր չեն լինի ժետոններով, կգործի QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Այս պահին փոխարինվում են մետրոյի չաշխատող անցարգելները: Հին անցարգելները, որոնք աշխատում են, դեռևս չեն փոխարինվում, որովհետև նորերը ժետոնային համակարգով չեն աշխատում:

«Մենք ոչ մի կրիտիկական խնդիր չունենք, բայց որոշակի կարգաբերումների հարց ունենք: Այդ կարգաբերումները իրականացնելուց հետո և համոզվելուց հետո, որ ամբողջությամբ նոր անցարգելները պատրաստ են սպասարկելու ուղևորահոսքը, նաև կփոխարինվեն մյուս անցարգելները, որից հետո արդեն այլևս ժետոնով ուղևորավարձի վճարում, տոմսն այլևս ժետոնով չի լինի, այլ կլինի QR կոդերով և պայմանագրով նախատեսված ժամկետներով՝ նաև վճարման այլ միջոցներով՝ բանկային քարտերով և այլն»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ արդեն իսկ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ՝ նոր վճարային համակարգով։ 49 անցակետերի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Տեղեկացնում են նաև, որ վճարային նոր համակարգից արդեն օգտվել են 15.743 ուղևոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով