Արտաքին 2 տարի առաջ - 11:30 19-05-2024

ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ

ԲՐԻԿՍ (միջպետական միություն՝ բաղկացած ինը պետությունից՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, ԱՄԷ, Իրան, Եգիպտոս և Եթովպիա) անդամ պետությունները ստեղծում են միասնական արժույթի ներդրման ենթակառուցվածք, լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. Կազանֆորում» համաժողովի շրջանակում։ Փոխանցում է Tert.am-ը։

Պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին՝ դիվանագետը բացատրել է, որ միասնական արժույթն անհրաժեշտ է «ամերիկյան դոլարից կախվածությունից ազատվելու համար»։

«Նման լուրջ քայլը պահանջում է մեծ ենթակառուցվածք, որը կազդի տնտեսության և առևտրի շատ ոլորտների վրա։ Բոլոր երկրներն այժմ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ վերլուծելով իրավիճակը և ավելի հարմար լուծումներ փնտրելով»,- ասել է Ալի Բաղերի Կանին։

Դիվանագետը դոլարին և սահմանափակումներին դիմակայությունն անվանել է «պայքար անարդարության դեմ»։ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը հավելել է, որ իր պետության պատժամիջոցների տակ գտնվելու փորձը կօգնի ԲՐԻԿՍ համայնքին բազմաթիվ հարցերի լուծումներ գտնելու հարցում։

Ավելի վաղ «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. Կազանֆորում» համաժողովում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը aif.ru-ի թղթակցին տված հարցազրույցում ասել էր, որ աշխարհն աստիճանաբար հեռանում է դոլարից, որը դարձել է տնտեսական զենք։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև