Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:02 17-05-2024

Էս եկել ես միտինգի, հա՞. պարեկների «բազառն» ու հերթական «բեսպրեդելը»

«Կամք_ նախաձեռնության անդամն Արման Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եկա պատմեմ այսօրվա հերթական "բեսպրեդելի" մասին։

Այսօր առավոտյան պարեկները կանգնեցնում են ընկերոջս մեքենան, ով փողոցով երթևեկելուց նկատելով ինձ ձայնային ազդանշան էր տվել։ Բայց հետո պարզվեց որ խնդիրը ազդանշանը չէր, այլ մեքենայի Արցախյան համարներ ունենալը։ Րոպեների ընթացքում 4 հաշվարկ ոստիկանական մեքենա է մոտենում ընկերոջս, 8 պարեկներից և ոչ մեկը զինված չէր տեսաձայնային նկարահանող սարքով, և հենց դա ազատություն տվեց նրանց ձեռնարկել սադրիչ քայլեր և զրուցել փողոցային բառապաշարով ու գործին չառընչվող հարցերով։

-Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞
-կգնաս էտ սիգնալը Արցախիդ հրապարակում կտաս
-էս եկել ես միտինգի հա՞
-քամի եք խոսում սաղդ
- էդ մեզնից դողում ես հա՞, մեքենայից չես իջնում տենանք թե ոնց ենք խոսում։
-մեքենադ պիտի տուգանային հրապարակ տանենք,-այն հարցին թե ինչ օրինական հիմքով,- պատասխանում են թե հետախուզման մեջ է,- ինչ հետախուզում է,-չգիտեմ,կարող է և ըտենց չի, տանենք կպարզենք։

Րոպեներ անց, երբ ես մոտեցա ու տեսա կուտակված պարեկների "բազառը", որի հարցադրումները տանում էին ներազգային թշնամանքի ու բախման, հասկացա, որ սա ևս քաղաքական պատվեր է, որը միտում ունի թշնամանք սերմանել ազգի ներսում։ Եթե լռենք "բեսպրեդելը" կթակի բոլորիս դուռը։ տեղադրում եմ սադրիչներից 2-ի նկարը։ մեկնաբանություններում մի քանի տեսաձայնագրություն։

Հ․Գ Հիշեցնում եմ, որ մենք մեր քաղաքական ակցիաների շրջանակներում, հորդորում ենք ոստիկաններին քաղաքական պատվերներ չկատարել, մնալ օրենքի շրջանակներում, իշխանությունները փոխվում են, իսկ արածների համար պետք է պատասխան տալ»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը