Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքներից, որտեղ հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր քաղաքացիներ,անընդմեջ վանկարկում են «Նիկո՛լ, սրբապիղծ, Նիկոլ, դավաճան»։
Հիշեցնենք, որ այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում EBRD միջազգային ֆորում, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Նախքան ֆորումի մեկնարկն ու նաև ընթացքում օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքներում բողոքի ակցիաներ են։