Ներքին 4 տարի առաջ - 23:00 11-05-2022

Երբ մարդիկ մեքենաներից վանկարկում են թուրք, դավաճան, պետք է պատրաստ լինեն լսել հակադարձում․ Նազելի Բաղդասարյան

Այսօր Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ վերջին օրերին ընդդիմության Շիրակ այցին և տարեց մարդկանց ծեծին․ «Շատ ցավալի է, որ քաղաքական այս ենթատեքստով փորձում են ներգրավել և խոցելի դարձնել տարեց մարդկանց։ Միջադեպը հիմք է հանդիսացել քրեական գործի, նախաքննություն է ընթանում, ես լիահույս եմ, որ բոլոր հանգամանքները բացահայտվելու են։ Ես երբ տեսա այդ տեսանյութը, չէի կարող հավատալ, որ ինչ-որ քաղաքական հայացքներից ելնելով՝ կարելի է տարեց մարդկանց վրա ձեռք բարձրացնել։ Այս պահին տարբեր շահարկումներ են հնչում, բայց ես չեմ կարող գտնել գեթ մեկ արդարացում, որը այդ երիտասարդների վայրագությունը արդարացնի»,- ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնակով այն պնդմանը, որ տարեցները եղել են մարզպետի կողմից ուղղորդված, Բաղդասարյանը ասաց․ «Իրականում այս ամենը զավեշտ է․ եթե մեկը մտածի, որ երեք տարեց մարդու կարող է մարզպետը ուղղորդել»,- ասաց Բաղդասարյանը։

«Երբ մարդիկ մեքենաներից վանկարկում են թուրք, դավաճան և այլն, պետք է պատրաստ լինեն լսել հակադարձում։ Եթե որոշ մարդիկ նրանց վիրավորել էին, նրանք կարող էին դիմել իրավապահներին, նրանք էլ պատասխան միջոցներ կձեռնարկեին, արդարացված չէ, որ տարեցների հանդեպ նման վարքագիծ իրականացնեն, ցավոք սրտի պետք է արձանագրել, որ սա տվյալ քաղաքական ուժի դիմագիծն ու ձեռագիրն է։ Այսինքն՝ նրանք այս բարքերով են ուզում գալ իշխանության»,- հավելեց Բաղդասարյանը

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը