Արձանագրված փլուզումներ չկան.Նազելի Բաղդասարյան
copy image url

Արձանագրված փլուզումներ չկան.Նազելի Բաղդասարյան

Ներքին 3 տարի առաջ - 00:06 14-02-2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրառում է արել.
«Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել»։ Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են»։