Արվում է ամեն ինչ, որ մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան տուն ․ Նազելի Բաղդասարյան
copy image url

Արվում է ամեն ինչ, որ մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան տուն ․ Նազելի Բաղդասարյան

Ներքին 3 տարի առաջ - 18:12 22-02-2022

Իր պաշտոնավարման 100 օրը ամփոփելու ընթացքում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը խոսել է Ադրբեջանում գտնվող շիրակցի գերիների խնդրի մասին՝ նշելով, որ գերեվարված 62 տղաներից 32-ն արդեն վերադարձել են: 30-ը դեռ Ադրբեջանում են, և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Նա ասաց նաև, որ գերության մեջ գտնվողներ տղաները իրենց ընտանիքների հետ ունեն նամակագրական ու հեռախոսային կապ, երբեմն նաև Կարմիր խաչի միջազգային ընկերության կողմից ապահովվում է տեսակապ, իսկ նրանց ծնողների հետ ինքն հանդիպում է ամեն օր մարզպետարանում: «Արվում է հնարավոր ամեն ինչ, որ մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան տուն»,- եզրափակեց մարզպետը։