Ներքին Ուղիղ եթեր 2 տարի առաջ - 15:25 15-05-2024

Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան․ տարածքում հազարավոր ոստիկաններ են․ ՈւՂԻՂ

Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան․ տարածքում հազարավոր ոստիկաններ են։

Նշենք, որ այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառում։ Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունը սահմանափակել է երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում։

Նշենք նաև, որ այս պահին Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ Հյուսիսային պողոտայում է։ Բագրատ Սրբազանի կոչով հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել Օպերայի հարակից հատվածներում։ Ցուցարարների ձեռքերին կան անգլալեզու պաստառներ և եռագույն դրոշներ։ Ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը;

Հավելենք նաև, որ Օպերայում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը:

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող EBRD միջազգային ֆորումին մասնակցելու եկած Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին «Հողատու հեռացիր» վանկարկումներով ու սուլոցներով։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան