Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:07 15-05-2024

Դուք գիտե՞ք ով է Մխիթար Մարտիրոսյանը։ 

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք գիտե՞ք ով է Մխիթար Մարտիրոսյանը։

Չգիտեք։ Իսկ գիտեք ինչու՞։ Որովհետև, եթե իմանաք թե ով է Մխիթարը, պիտի իմանաք որ նա զոհվել է 2022-ին Ջերմուկը պաշտպանելիս, զոհվել է իր ծննդյան օրը` սեպտեմբերի 13-ին։ Եթե իմանաք ով է Մխիթարը` իմանալու եք, որ նրա հայր Մանվելը ինքնասպան եղավ որդու զոհվելու մասին լսելուց` նույնիսկ դեռ մինչև որդու զոհվելը։

Եվ երբ իմանաք սա, պիտի պատկերացնեք ողբերգության մասշտաբները, երբ խոսքը գնում է 224 նման ճակատագրի մասին 2022-ին, առնվազն այդքան` 2023-ին... 2021-ին, 2020-ին։

Եվ երբ դա իմանաք, պիտի ձեզ հաշիվ տաք, որ փաստորեն այդ մարդկանց անունները հետևողականորեն դուրս են մղվել քարոզչամեքենայի ամեն ինչին հայհոյելու ժամանակ գտնող օրակարգից։ Այդ անունները վերածվել են սոսկ թվանշանների` «Զոհ համար 5088, համար 5089»։ Իսկ թվանշանների հետ մենք չենք մեծացել նույն բակում, չենք սիրահարվել նույն աղջկան, չենք փակել փողոցներ հանուն արդար կյանքի... Ու հետևաբար հեշտ է հավատալ, որ չորս տարում առնվազն 4 պատերազմ բերած մարդը «խաղաղության առաքյալն է», իսկ նրան դեմ հանդես եկող յուրաքանչյուր ոք «պատերազմի հրձիգ»։

Դրա համար ընդամենը բավարար է, որ պրոպագանդան ձեզ չպատմի, թե ով է Մխիթարը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին