Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը միանում են հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ հայտնի հանրային գործիչներ։
Oragir.News-ը զրուցել է հասարակական գործիչ, դիվանագետ, նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ։
-Ի՞նչ կասեք Բագրատ Սրբազանի մեկարկած շարժման մասին։
Դա հայ ժողովրդի միասնական ջանքերով ստեղծված շարժումն է, որն առաջնորդում է մեր սիրելի Սրբազանը։ Այսինքն սա բոլորիս ոգուց, բոլորիս տրամադրությունից, բոլորիս կամքից ձևավորված ինքնաբուխ, վաղուց սպասված շարժումն է, որն առաջնորդում է մի շատ լուսավոր ազնիվ, հայրենասեր մարդ։
- Իշխանության տարբեր շրջանակներում ասում են, որ մարում է շարժումը, երթերը քիչ են, մարդիկ քիչ են միանում։ Բայց տեսնում ենք, որ ուսանողներ են միանում, քաղաքացիներ։
- Ես կարծում եմ՝ անմիտ են շարժման մարելու մասին դատողությունները, որովհետև մայիսի 9-ի հավաքը ցույց տվեց, թե ինչ հսկայական բազմություն գոյություն ունի։ Եվ դա շատ փոքր մասն էր այն մարդկանց, որոնք իսկապես սատարում են այս շարժումը, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։
- Նաև տեսնում ենք, որ ոստիկանությունն է ապօրինի գործողություններ իրակնացնում՝ մայթերից ցուցարարների են բերման ենթարկում, լրագրողներ են տուժում նրանց գործողություններից։
- Սա հենց իշխանությունների հիստերիայի, անկանոն իրավիճակի վկայությունն է։ Եթե շարժումը մարող լիներ, այդպիսի գործողություններ չէին իրականացնի։ Մի քանի օր առաջ մի հավաք էլ ես էի նախաձեռնել։ Ընդամենը մի 15-20 հոգի մարդ էր հավաքվել։ Այդպիսի բաներ չէին անում, բերման չէին ենթարկում, անհանագստություն չունեին։ Իսկ հիմա ամենպարզ գործողությունների ժամանակ երբ նման անկանոն, անօրինական վարք են դրսևորում, դա նրանց ոչ միայն վախերի, այլև տեղեկատվության արդյունք է։ Ոստիկանությունը հասարակ մարմին չէ, նրանք օպերատիվ տվյալների են տիրապետում, թե ինչ տրամադրություններ գոություն ունեն հասարակության մեջ։ Եվ շատ լավ հասկանում են, որ այդ տրամադրությունների զարգացումը, գեներացումը ինչի կարող է բերել։ Այնպես որ՝ իրենց գործողություններն են այն ինդիկատորը, չափման միավորը, թե շարժումն իսկապես ինչ ուժ ունի և ինչ արդյունքի է հասնելու։
Էդգար Ղազարյանը նշեց նաև, որ հասարակական տրամադրությունները գնալով գեներացվում են, շատ մեծ վստահություն կա Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Նա նաև կարծիք հայտնեց, որ շարժումը միանշանակ բերելու է տրամաբանական ավարտին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն։
Մանրամասն՝ տեսանյութում։