Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:52 11-05-2024

Նախնական տեղեկություններով ոստիկանական տարբեր բաժիններ այս պահին բերման են ենթարկվել շուրջ 50 քաղաքացիներ

Նախնական տեղեկություններով ոստիկանական տարբեր բաժիններ այս պահին բերման են ենթարկվել շուրջ 50 քաղաքացիներ, հայտնում է «Ազգային ճակատը»:

Բոլոր քաղաքացիներին տրամադրվում է փաստաբանական օգնություն: Բաժիններ են այցելում նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորները:

Նշենք, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Թբիլիսյան խճուղուց, Գայի պողոտայից, Սասաունցի Դավիթ արձանի մոտակա տարածքից:

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան