Երևան +17°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 12:10 10-05-2024

Դասապրոցես չի ընթանում, դասադուլ է. Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում էր

Քիչ առաջ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը ԵՊՀ-ում էր։ Այնտեղ դասապրոցես չի ընթանում, ուսանողներն արդեն իսկ դասադուլ էին հայտարարել՝ միանալով պայքարին։

Բագրատ Սրբազանը շարունակում է գնալ այլ համալսարաններ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան 10։00-ից խաղաղ անհնազադության ակցիաներ են իրականացվում։